Գլխավոր էջ Information Center News ԳՅՈԻՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍՅԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍՅԱՆ ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ: Իմ շնորհավորական խոսքն եմ հղում նաև երկրապահներին, քանի որ 1997 թվականից ի վեր մայիսի 8-ին նշում ենք նաև երկրապահների օրը:
Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակը տարավ փայլուն հաղթանակ: Այդ օրերին մեր հայրենակիցները, այլ ժողովուրդների հետ համատեղ, կրեցին պատերազմի ամբողջ ծանրությունն ու դժվարությունը՝ իրենց անձնուրաց պայքարով մեծ լումա ներդնելով սպասված հաղթանակի կայացմանը:
Արդեն 1992 թվականին հայ կամավորականներն ազատագրեցին Շուշին՝ այս օրն առավել նշանակալի դարձնելով հայ ժողովրդի համար: Շուշիի ազատագրումը ուղղակի հաղթանակ չէր, այլ վճռական բեկում՝արցախյան պատերազմում: Դժվարին մարտերում հայերի տարած հաղթանակները վառ վկայությունն են հայ զինվորների հայրենասիրության և նվիրվածության, անկոտրում ոգու և կամքի: Այսօրը ևս մեկ առիթ է մեր խոնարհումը բերելու եւ հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն հերոսներին, որոնց անկոտրում կամքի, արիության, անձնուրաց պայքարի արդյունքում մեզ տրվել է ազատ հայրենիքում ապրելու իրավունք:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, երկրապահներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, բարեկեցություն, խաղաղ երկինք: Թող բոլոր ժամանակներում հային ուղեկից լինեն անկոտրում կամքն ու մարտական բարձր ոգին:
Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան