Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՎԱՐՊԵՏ ԱՂԱՍԻ ՇԱԲՈՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԴԱՍԱՐԱՆ

Ապրիլի 29-ին Պարի միջազգային օրը, Գյումրու քաղաքապետարանի ենթակայության Պարարվեստի դպրոցում բացվեց պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանի անունը կրող դասարան: Միջոցառամանը ներկա էր նաև Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը: Վերջինս, ներկաներին փոխանցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական խոսքն՝ ուղղված պարարվեստի գործիչներին: Աղասի Շաբոյանի անունը կրող դասարանի բացման պատիվը տրվեց վարպետի թոռանը՝ Արմեն Շաբոյանին և Պարարվեստի դպրոցի տնօրեն Սամվել Գասպարյանին: