Home Information Center News ԳՅՈԻՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍՅԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Պարարվեստի հարգելի գործիչներ,

Սկսած 1982 թվականից ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը: Տոնն այս ևս մեկ առիթ է արժևորելու պարարվեստի հայ գործիչներին, մեր երախտիքի խոսքն հղելու նրանց՝ պարարվեստում ունեցած ավանդի և նվիրման համար:
Հայ մշակույթի կարևոր ճյուղերից մեկի՝ պարի միջոցով, պարարվեստի նվիրյալները փոխանցել և փոխանցում են մարդկային ամենատարբեր զգացողությունները: Հայ վարպետները, պարի միջոցով, մշտապես կարողանում են ներկայացնել հայի տեսակն ու զգացմունքները՝ պարի լեզվով արտահայտելով նրա աննկուն կամքը, տոկունությունը, սերն առ հայրենիք, պարի լեզվով խոսելով նաև վշտի և ուրախության մասին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առիթով՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ստեղծագործական անսպառ միտք, նորանոր ձեռքբերումներ և լեփ-լեցուն դահլիճներ:

Գյումրու քաղաքապետ՝ Ս.Բալասանյան