Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ՀԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԶՈՐԱՑՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Tuesday, 11 April 2017 21:53

Գյումրու քաղաքապետարանը Գյումրու տարածքային զինկոմիսարիատի հետ համտեղ այսօր՝ ապրիլի 11-ին, կազմակերպել էր հանդիպում-միջոցառում զորացրված զինծառայողների հետ, այդ թվում՝ քառօրյա մարտական գործողությունների մասնակից: Միջոցառմանը ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և այլք: Կազմակերպված միջոցառման ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ներկաներին՝ իր երախտիքի խոսքը հղեց զինծառայողներին, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում անմնացորդ նվիրումի համար: Սամվել Բալասանյանը խոսեց նաև մեր այն հերոսների մասին, ովքեր 2016 թվականի ապրիլին զոհվեցին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ: Հայրենիքի պաշտպանության գործում անմնացորդ նվիրումի, մարտական բարձր պատրաստվածության համար տղաները պարգևատևվեցին Գյումրու քաղաքապետի պատվոգրով: Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը ողջունելով ներկաներին՝ իր երախտիքի խոսքը հղեց զինվորներին, նրանց ծնողներին, ինչպես նաև՝ ուսուցիչներին, հայրենասեր զինվորներ դաստիարակելու համար: Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը շնորհակալագիր հանձնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, մշտապես զինվորի կողքին կանգնելու և աջակցելու համար, պատվոգրերի արժանացան նաև զինվորների ուսուցիչները՝ տղաներին հայրենասիրական և մարտական բարձր ոգով կրթելու և դաստիարակելու համար: