Գլխավոր էջ Information Center News ԿՈՒՄԱՅՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ ՓՈՂՈՑԻ ՔԱՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մարտի 29-ին, աշխատանքային այցով Գյումրիում էին փողոցի վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացնող «Հայնախագիծ» ԲԲ ընկերության նախագծային խումբը՝ գլխավորությամբ «Հայնախագիծ» ԲԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի: Աշխատանքային խումբը եղավ փողոցում, ուսումնասիրեց կատարված աշխատանքները: Փողոցի կոմունիկացիոն համակարգի ուսումնասիրության նպատակով փողոցի որոշ հատվածներ նախապես փորվել էին: Փողոցի կոմունիկացիոն համակարգի նախագծային աշխատանքներն իրականացնող խմբի անդամները ուսումնասիրեցին կոմունիկացիոն համակարգի իրավիճակը, տեղում քննարկվեցին աշխատանքային հարցեր: Պատասխանատուների վստահեցմամբ՝ Ռուսթավելի փողոցում իրականացվելու է կոմունիկացիոն համակարգի խորը վերականգնում: «Հայնախագիծ» ԲԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի ներկայացմամբ՝ փողոցի վերականգնման նախագծի էսքիզային առաջարկը հաստատված է, բայց մանրամասն ու աշխատանքային նախագծի մշակումը դեռ ընթացքի մեջ է: Մինչ նախագծի վերջնական մշակումը անհրաժեշտություն կլինի պարբերաբար իրականացնել ուսումնասիրություններ և, ըստ անհրաժեշտության, կատարել ճշտումներ և լրացումներ: Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Գյումրու Ռուսթավելի փողոցում քանդման և ապամոնտաժման աշխատանքները սկսվել են մարտի 21-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Շիրակի գազաֆիկացման և գազամատակարարաման մասնաճյուղին տրված համապատասխան թուլտվությունից հետո: Տարհանումից հետո փողոցի սալաքարերը պահեստավորման նպատակով տեղափոխվել են Սև Բերդի հարակից տարածք (հողը, որի վրա պահեստավորվում են սալաքարերը՝ համայնքապատկան է և գտնվում է Սև Բերդի հետնամասում): Ռուսթավելի փողոցը վերականգնվելու է սալաքարերով՝ ապահովելով բարձր որակ: