Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թատերարվեստի հարգարժան գործիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Օրն այս ևս մեկ առիթ է մեր խորին երախտագիտությունը հայտնելու թատրոնի երախտավորներին, ևս մեկ անգմա արժեվորելու նրանց մեծ ներդրումն ու թողած ավանդը թատերարվեստում:
Որպես արվեստի հնագույն և դասական տեսակ՝ այսօր էր թատրոնն իր անգնահատելի դերն ունի ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում, սերունդների աշխարհայացքի ձևավորման, մարդկային արժեքների պահպանման գործում: Մոտ 2000-ամյա պատմութայ ընթացքում Հայ բեմը տվել և շարունակում է տալ թատերարվեստի համաշխարհային ճանաչման շատ դեմքեր, ովքեր իրենց նվիրվածությամբ և ջանասիրությամբ մշտապես բարձր են պահում հայ թատերարվեստի հեղինակությունն ու դերը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ թատերարվեստի բոլոր նվիրյալներին՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ստեղծագործական անսպառ ուժ ու եռանդ, նորանոր բեմեր և ներկայացումներ:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան