Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ԴԵՍՊԱՆ ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻԻՆ

Փետրվարի 17-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Քաղաքապետը ողջունեց դեսպանի այցը Գյումրի, ապա խոսեց Գյումրու զարգացման՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից առաջ քաշված ներդրումային ծրագրի, դրա ընթացքի ու հետագա անելիքների մասին: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց՝ ներդրումային ծրագրի իրագործումը, որի շրջանակներում նախատեսված է պատմական կենտրոն հանդիսացող 2 փողոցների վերականգնում, հնարավորություն կտա Գյումրիում տուրիզմը զարգացնելու, զբոսաշրջիկների համար քաղաքը հետաքրքիր դարձնելու: Պյոտր Սվիտալսկին իր խոսքում նշեց՝ պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Գյումրու հանդեպ հետաքրքրությունը մեծ է, ապա խոսեց Գյումրիում իրենց կողմից իրականացվող ծրագրերի մասին: Դեսպանն այնուհետ հանդիպում ունեցավ լրագրողների հետ, որի ժամանակ հայտարարվեց Գյումրիում մեկ միլիոն եվրո բյուջեով Տարածքային զարգացման դրամաշնորհի մասին: Դրամաշնորհն ուղղված է մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը: