Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՁՄՌԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Saturday, 11 February 2017 15:55

Հարգելի գյումրեցիներ, սիրելի երիտասարդներ
Ջերմորեն ողջունում և շնորհավորում եմ Երիտասարդների օրհնության` Սուրբ Սարգիս տոնի և «Գյումրու ձմեռ» ամենամյա տոնակատարության կապակցությամբ: Հենց դուք՝ երիտասարդներդ եք հասարակության շարժիչ ուժն ու ապագայի հենարանը, իսկ այս ժամանակաշրջանը ձեզ համար պետք է լինի համարձակ որոշումների, անմնացորդ նվիրման, անզիջում պայքարի, ուսման ծարավի և խելահեղ սիրո ժամանակահատված՝ դառնալով ամուր հենք ապագայի համար: Այսօր՝ այս երկու տոների միավորման հիմքում առողջության և երիտասարդության գաղափարն է: «Գյումրու ձմեռ» տոնակատարությունն իր մեջ ներառում է մարզական ամենատարբեր միջոցառումներ, որոնք վաղուց արդեն սիրված ու սպասված են բոլորի համար:
Սիրելի երիտասարդներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ երիտասարդների օրհնության օրվա, Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, թող ձեր ողջ կյանքի ընթացքում ձեզ ուղեկից լինի սերը, երջանկությունն ու հաջողությունը, իսկ ձմեռային այս գեղեցիկ, սիրված ու ավանդական դարձած տոնակատարության առթիվ մաղթում եմ բոլորին ուժ, եռանդ և տոկունություն:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան