Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ՎԵՈԼԱ ՋՈՒՐ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԵՒՄՈՒՏՔ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Wednesday, 01 February 2017 21:05

Փետրվարի 1-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց «Վեոլա ջուր» ՓԲ ընկերության արևմուտք շահագործման տնօրինության տնօրեն Արամ Սահակյանին, «Վեոլա ջուր» ՓԲ ընկերության արևմուտք տարածքային տնօրինության տնօրենի տեղակալ Արա Եղիկյանին, «Վեոլա ջուր» ՓԲ ընկերության արևմուտք տարածքային տեղամասի տեխնիկական գծով տնօրեն Արշալույս Ավդալյանին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին քաղաքապետարան-«Վեոլա ջուր» ՓԲ ընկերության հետագա հակագործակացության, ընկերության անելիքների և բազմաթիվ այլ հարցերի մասին: Քաղաքապետը հույս հայտնեց, որ «Վեոլա ջուր» ՓԲ ընկերության հետ հետագա աշխատանքներում խնդիրներ չեն լինի թե նոր ջրագծերի անցկացումից, թե վթարների վերացումից հետո: «Վեոլա ջուր» ՓԲԸ ընկերության արևմուտք շահագործման տնօրինության տնօրեն Արամ Սահակյանն իր խոսքում ընդգծեց, որ անելու են հնարավորը ազգաբնակչությանը որակյալ սպասարկում ապահովելու համար: