Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Friday, 27 January 2017 22:52

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ: Հայոց բանակի կազմավորուման հիմքը դրվեց մեր երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում` դառնալով մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը: Կազմավորման առաջին իսկ օրվանից Հայոց բանակը կարողացել է անսասան պահել մեր պետության սահմանները: Տարածաշրջանում ամենամարտունակ հայոց բանակը, 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա մարտերի ժամանակ, ետ մղելով հակառակորդի գրոհները, հերթական անգամ ապացուցեց իր պատրաստածությունը և մարտունակությունը: Այսօր մեր բոլորի պարտնքն է նաև գլուխ խոնահրել բոլոր այն զինվորների հիշատակի առաջ, ովքեր 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ ընկան հերոսի մահով՝ կյանքի գնով պահպանելով մեր երկրի խաղաղությունը:
Հայ ժողովրդի համար այսչափ կարևոր տոնի կապակցությամբ շնորհավորում եմ նաև բոլոր նրանց, ովքեր երբևէ առնչություն են ունեցել զինվորական ծառայությանը եւ բանակի կայացման գործում: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի տոնի առթիվ` ցանկանալով քաջառողջություն, բարօրություն ու խաղաղ երկինք, իսկ մեր զինվորներին մաղթում եմ անկոտրում կամք և մարտական բարձր ոգի:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան