Home Information Center News ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Thursday, 10 November 2016 11:56

Սիրելի երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ, օր որը նաև խորհրդանշում է երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը: Ցանկացած պետության լավ ապագայի հիմքում որակյալ կրթություն ստացած, բանիմաց, նպատակալսաց երիտասարդությունն է, ովքեր պատրաստված կլինեն ավագ սերնդից ստանալու և շարունակելու երկրի ղեկավարման բարդ ու պատասխանատու գործը: Լավ ապագա ունենալու համար անհրաժեշտ է քայլել ժամանակին համընթաց, ընդունելով և պատվով հաղթահարելով տրվող բոլոր մարտահրավերները: Հարգելի երիտասարդներ, ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր շատ սիրելի քաղաքի առաջընթացի գործում բազմաթիվ աշխատանքներ այսօր էլ կատարվում են և անպայման կունենան իրենց շարունակությունը, բայց առավել մեծ արդյունքների համար անհրաժեշտ է ձեզանից յուրաքանչյուրի նորարար գաղափարներով ակտիվ մասնակցությունը քաղաքի կառավարման և զարգացմանն ուղղված գործին:
Կրկին շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ, մաղթում անսպառ ուժ, եռանդ, լավատեսություն, բարեկեցություն և մեծ կամք շենացնելու հայրենիքը:
Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան