Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Sunday, 16 October 2016 10:30

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա կապակցությամբ 1794թ. ի այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում «Ազդարար» պարբերականի լույս ընծայմամբ սկիզբ դրվեց հայ տպագիր մամուլի պատմությանը և ի հիշատակ այդ օրվա` 2004թ. ՀՀ Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 16-ը հաստատվեց որպես «Հայկական մամուլի օր»:

Լինելով ժողովրդավարության և իրավական պետության կայացման կարևորագույն ազդակներից մեկը՝ զանգվածային լրատվամիջոցներն այսօր էլ իրենց լրջագույն ազդեցությունն ունեն հասարակության գիտակցության ձևավորման հարցում: Լրագրողի ուսերին է դրված հրատապությունը պահպանելով հասարակությանը մատուցել ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվություն, թե երկրի ներսում, թե երկրից դուրս տեղի ունեցող իրադարձությունների մասով: Լրատվական դաշտն այսօր ողողված է բանիմաց ու գործի գիտակ մասնագետներով, ովքեր, վստահ եմ, իրենց գիտելիքներով ու փորձով կկարողանան կկիսվել նաև երիտասարդ սերնդի լրագրողների հետ:

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ ստեղծագործական անսպառ երևակայություն, նորանոր ձեռքբերումներ, ձեր գործում լինեք բարեխիղճ և ազնիվ, իսկ ամենօրյա ձեր աշխատանքում թող անպակաս լինեն Գյումրու և գյումրեցիների հաջողությունների, ձեռքբերումների մասին լուրերը:

Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան