Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Wednesday, 05 October 2016 10:43

 Սիրելի ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Տոն որը ևս մեկ անգամ առիթ է ընձեռում մեր երախտագիտությունը հղել բոլոր այն անձանց, որոնց ուսերին դրված է մեր ապագա սերունդների կրթության ու դաստիարակության ամենաբարդ ու պատասխանատու գործը: Մանկավարժ լինելը նախ և առաջ կոչում է ու նվիրվածություն՝ յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ և մանկավարժների ջանքերով է յուրաքանչյուրիս կյանքում ուրվագծվում կյանքի ճանապարհային այն քարտեզը, որը հետագայում դառնում է ուղեցույցը կյանքի ողջ ընթացքում:
Յուրաքանչյուր պետության կենսագործունեության և ամրության հիմքում որակյալ կրթություն ստացած և բանիմաց քաղաքացին է, իսկ այդ գործում ամենամեծ դերակատարությունը ուսուցչինն է: Դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր գործ, քան մատաղ սերունդ կրթելն ու հասարակության արժանապատիվ զավակ ձևավորելն է: Ուստի եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և լավատեսություն:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան