Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Sunday, 14 August 2016 10:09

 Հարգելի շինարարներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առիթով: Այս տոնն ավանդաբար նշվում է ի նշանավորումն շինարարի հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանքի և ակնածանքի, քանզի հենց ձեր ձեռքերով են վեր հառնում ազգային հարստություններն ու փոխանցվում գալիք սերունդներին:
Հարգելի շինարարներ՝ ձեզ է վստահված հայ ճարտարապետության դարավոր ավանդույթները, մեր սիրելի քաղաքի ու երկրի շենացման, անչափ կարևոր գործը, ուսի մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ ու արարելու մեծ ձգտում: Մասնագիտական տոնը ևս մեկ առիթ է հետադարձ հայացք գցելու արվածի ու հետագա անելիքների, ինչպես նաև՝ խորհելու ունեցած ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին:
Բոլոր գյումրեցիների անունից ևս մեկ անգամ շնորհավորում են ձեզ մասնագիտական տոնի առիթով, ձեզ և ձեր ընտանիքներին մաղթելով քաջառողջություն, հաջողություններ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:
Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան