Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Friday, 12 August 2016 17:17

 Հարգելի՛ երիտասարդներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է և ապագայի հենարանը: Ժամանակի մարտահրավերներին համընթաց շարժվելու համար՝ ձեզանից յուրաքանչյուրը պետք է արժևորի ստացած գիտելիքները, սեփական անձի հանդեպ լինի պահանջկոտ և ցուցաբերի պատասխանատվության բարձր գիտակցում: Սիրելի՛ երիտասարդներ,
Ձեր ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ է պայմանավորված մեր պետության վաղվա օրը: Եվ դա օրինաչափ է, քանզի հենց երիտասարդներին է վերապահված մեր հայրենիքի ու հայրենի քաղաքի կայուն զարգացման, հզորացման, ավելի բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պարտականությունը:
Ինչպես տեղյակ եք, 2016 թվականին Գյումրին հռչակվեց ՀՀ Երիտասարդական մայրաքաղաք: Օգտվելով առիթից, ուզում եմ, շնորհակալություն հայտնել այն երիտասարդական կազմակերպություններին և անհատներին, ովքեր իրենց ծրագրային առաջարկներով և քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ նպաստեցին Գյումրու Երիտասարդական մայրաքաղաք հռչակմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, վստահեցնում եմ, որ Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որը նպատակաուղղված կլինի մեր հայրենի քաղաքի շենացմանն ու հասարակական կյանքում երիտասարդության ակտիվացմանը:
Ցանկանում եմ, որ միշտ լինեք միասնական, համերաշխ ու կառուցողական` նպատակներով, գաղափարներով և գործով` հանուն մեր քաղաքի ու երկրի զարգացման:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան