Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳՎՈՂ ՊՈՒՐԱԿՆԵՐՈՎ

Հուլիսի 21-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը աշխատանքային շրջայց կատարեց քաղաքում բարեկարգվող պուրակներով: Քաղաքապետը նախ եղավ Գյումրու Կայարանամերձ հրապարակում, տեղում ծանոթացավ իրականացված աշխատանքներին ու հետագա անելիքներին, տվեց համապատասխան հանձնարարականներ: Քաղաքապետն այնուհետ շրջեց Գարեգին Նժդեհ 4-րդ՝ գյումրեցիների շրջանում Տեքստիլի 68 անվամբ հայտնի շենքի բակում գտնվող այգում, որտեղ քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս պահին իրականացվում են մաքրման ու բարեկարգման աշխատանքներ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում ընդգծեց՝ Խորհրդային տարիներից սկսած այս շենքի բակն առանձնացել է իր յուրահատկությամբ և հիմա իրենք հնարավոր ամեն ինչ կանեն այն բարեկարգելու, խաղահրապարակներ տեղադրելու, հարակիչ շենքերի բնակիչների համար լավագույն հանգստի վայր դարձնելու համար: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շրջեց ու ծանոթացավ նաև Իսահակյան պուրակում իրականացվող աշխատանքներին, հետաքրքրվեց հետագա անելիքներից, տվեց համապատասխան հանձնարարականներ: