Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ և «ԱՐԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՀԱՏ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Thursday, 07 July 2016 14:49

 Հուլիսի 6-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «ԱՐԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Գյումրու քաղաքապետարանի և «ԱՐԴԱ» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագիրը նպատակ ունի «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում համագործակցել և սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել սոցիալական բնակարանով: Բնակարանների կառուցման գործընթացը նախագծա-նախահաշվային փուլում է: Բնակարանների կառուցման շինաշխատանքները կբաժանվեն փուլերի: Աշխատանքների առաջին փուլում նախատեսված է Տրդատ Ճարտարապետ փողոցում գտնվող կիսակառույց շենքից բնակարանների կառուցումը հասցնել ավարտին: Նախատեսված է առաջին փուլում 12 բնակարան հանձնել շահագործման: Քաղաքապետն իր խոսքում նաև նշեց՝ սոցիալական բնակարանների կառուցման գործում քաղաքապետարանն իր ներդրումը կունենա:
«ԱՐԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի փոխանցմամբ՝ Գյումրիում սոցիալական բնակարանների կառուցման գաղափարի հիմքում ընկած է «Գյումրին առանց տնակների» ծրագրի մասին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարությունը: «Քաղաքապետի այն հայտարարությունը, թե աշխատավարձ չի ստանա այնքան ժամանակ մինչև վերջին գյումրեցին չստանա բնակարան՝ հոգաբարձուների խորհրդի մոտ շատ մեծ արձագանք էր գտել: Սոցիալական բնակարան կառուցելու կամ Գյումրիում այլ ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը նրանցից եկավ»,-ավելացրեց Հրահատ Ստեփանյանը:
Կողմերը վստահ են՝ համագործակցության արդյունքում ունենալու են շատ լավ ծրագիր, որը նաև կունենա իր շարունակությունը:

13559194_1805191719767992_8517874320126932774_o

13580581_1805191696434661_7909355913701293725_o