Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՍԿ-ԿԱՄՉԱՏՍԿԻԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Tuesday, 07 June 2016 20:57

Հունիսի 7-ին Գյումրիում էր Ռուսաստանի Դաշնության Պետրոպավլովսկ-Կամչատսկիի պատվիրակությունը՝ ղեկավարությամբ Պետրոպավլովսկ-Կամչատսկիի քաղաքապետ Կոնստանտին Սլիշչենկոյի: Պատվիրակության կազմում էին նաև Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը, Կամչատկայի երկրամասի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանը և այլք:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց պատվիրակության այցը Գյումրի: Քաղաքապետն իր շնորհակալությունը հայտնեց Կամչատկայի երկրամասի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանին՝ հանդիպման նախաձեռնության ու համգործակցության համար իր մեծ ներդրումն ու ջանքերն ունենալու համար: Քաղաքապետը հյուրերին ներկայացրեց Գյումրին՝ իր պատմությամբ, մշակույթով, սպորտով: Քաղաքապետը խոսեց նաև հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, համագործակցության մասին: Կոնստանտին Սլիշչենկոն իր հերթին ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Կոնստանտին Սլիշչենկոն այնուհետ ներկայացրեց իրենց քաղաքի պատմությունը, խոսեց այնտեղ առկա հայկական համայնքի մասին: Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարգևատրվեց Ռուսաստանում հայերի միության մեդալով, նույնանման մեդալի արժանացավ նաև Պետրոպավլովսկ-Կամչատսկիի քաղաքապետ Կոնստանտին Սլիշչենկոն: Հանդիպման ավարտին հյուրերը փոխանակվեցին նվերներով:

c9ac85f2-659c-405d-8a35-515d3fd10312

a1e1f20f-ac39-4a9d-a9da-ea55ceb0d6cb

1c06d668-d5da-47d8-bbd7-eab8ccb9b761

8f4a41df-ed56-45cd-8697-ea07d527ea2d