Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Friday, 27 May 2016 11:17

 

Սիրելի՛ շրջանավարտներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ձեր կյանքի ամենանշանակալից իրադարձություններից մեկի՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Սիրելի շրջանավարտներ, օրն այս նշանակալի է ձեզանից յուրաքանչյուրի համար, քանզի այն որպես կյանքի լավագույն իրադարձություն մնալու է յուրաքանչյուրիդ հիշողության մեջ հետագա ողջ տարիների ընթացքում: Թեև դպրոցական վերջին դասն ու վերջին զանգը խորհրդանիշ են հրաժեշտի, բայց միևնույն ժամանակ, խորհրդանիշ են կյանքի նոր սկզբի, որտեղ առավել մեծ պետք է լինի պատասխանատվության և զգոնության զգացումը: Այսօր այն պահն է, երբ մեծ պատասխանատվությամբ պետք է վերաբերվեք նաև մասնագիտական կողմնորոշմանը, հետագա ուղու ձևավորման և լավ ապագայի համար:
Այսօրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին, ովքեր մեջ ջանքեր են ներդրել մեր ապագա սերունդների դաստիարակության, կրթության և հայրենիքին պիտանի զավակի կայացման գործում:
Սիրելի շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ մաղթելով երջանկություն, նորանոր նվաճում Ձեր նոր կյանքի ճանապարհին։ Բարի ե՛րթ բոլորիդ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան