Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Wednesday, 18 May 2016 13:08

 Թանգարանների հարգելի աշխատակիցներ,

Շնորհավորում եմ Ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ
Օրն այս ևս մեկ առիթ է, որպեսզի հասարակությունը համախմբվի պատմության եւ մշակույթի յուրօրինակ պահապանի դեր ստանձնած մշակութային այս օջախների շուրջ: Թանգարանները յուրօրինակ դեր ունեն, պատմությունը պահպանելու, անցյալը ներկա սերունդներին փոխանցելու, միաժամանակ հանդիսանալով ամուր կամուրջ՝ անցյալի ու ապագայի միջև: Թանգարաններով հարուստ ամենամշակությաին քաղաքը՝ Գյումրին, այսօր կարողանում է հավուր պատշաճի ներկայնալ թե տեղի, և թե արտասահմանից Գյումրի հյուընկալած բոլոր այցելուներին՝ մշտապես գտնվելով զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Թանգարանների միջազգային օրվա առթիվ ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ թանգարանների բոլոր աշխատակիցներին՝ որոնց շնորհիվ մշտապես պահպանվում է այցելուի հաղորդակցումը պատմության ու մշակույթի հետ: Թանգարանային գործի նվիրյալներին մաղթում եմ նորանոր հաջողություններ, եռանդ ու բարեկեցություն, թող բոլոր թանգարանները այցելուների պակաս երբեք չունենան և մշտապես համալրվեն նորանոր ցուցանմուշներով:
Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան