Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱԶՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ 2016Թ.-Ի ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
Monday, 25 April 2016 22:22

Այսօր՝ ապրիլի 25-ին, Գյումրու քազղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց 2016թ.-ի Եվրոպայի առաջնություններում ու բարձր վարկանիշ ունեցող միջազգային այլ մրցաշարերում հաջողություններ գրանցած գյումրեցի մարզիկներին ու մարզիչներին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց մարզիկներին ու նրանց մարզիչներին գրանցած արդյունքների համար, միաժամանակ մաղթելով նորանոր ձեռքբերումներ առաջիկա մրցաշարերում: Քաղաքապետը պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնեց մարզիկ-մարզիչներին, ընդգծելով, ակնկալում է օլիմպիական մեդալներ Ռիո Դե Ժանեյրոյում այս տարի կայանալիք ամառային Օլիմպիական խաղերից: Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին՝ մշտապես իրենց կողքին լինելու, ցուցաբերված ուշադրության ու վերաբերմունքի համար, ինչն իր հերթին մեծ խթան է մարզումներն ավելի մեծ թափով շարունակելու և հաջողություններ գրանցելու համար: Հանդիպման ավարտին մարզիկներն ու մարզիչները խոստացան հաջորդ մրցաշարերից կրկին վերադառնալ մեդալներով:

IMG_5171

IMG_5183

IMG_5189

IMG_5236

IMG_5243

IMG_5132