Գլխավոր էջ Information Center News ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ և ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Նոյեմբերի 17-ին, ուսանողների միջազգային օրվա առիթով Գյումրու նորակառույց Երիտասարդական պալատում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպեց երիտասարդների, ուսանողների հետ: Քաղաքապետը շնորհավորեց երիտասարդներին՝մաղթելով լինել միասնական, համերաշխ ու կառուցողական գաղափարներով՝ հանուն մեր քաղաքի ու երկրի զարգացման: Քաղաքապետը վստահեցրեց՝ պատրաստ են երիտասարդների հետ քննարկելու, օժանդակելու և միասին կյանքի կոչելու ցանկացած իրատեսական ծրագիր ու նախաձեռնություն, որը նպատակաուղղված կլինի քաղաքի շենացմանն ու հասարակական կյանքում երիտասարդության ակտիվացմանը: Հանդիպում քննարկման ընթացքում քաղաքապետը պատասխանեց երիտասարդներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ինչպես Գյումրու զարգացման հիմնախնդիրներին, այնպես էլ՝ դրանցում երիտասարդների մասնացկությանն ու դերին: Հանդիպման ընթացքում 34 երիտասարդներ՝ ուսանողներ, արվեստի երիտասարդ ներկայացուցիչներ, երիտասարդ մարզիկներ և երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պարգևատրվեցին քաղաքապետի պատվոգրով: Հանդիպման ավարտին երիտասարդների համար կազմակերպվել էր համերգ՝ գյումրեցի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ: