Նոյեմբերի 10-ին, Գյումրու «Ստիլ» պատկերասրահում քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ երիտասարդության համերաշխության միջազգային օրվան նվիրված երիտասարդ հեղինակների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էր 19 հեղինակների աշխատանքներ, ովքեր աշխատում և ստեղծագործում են Գյումրիում: