Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀԱՆՁՆԵՑ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՍԻԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀՈՒՇԱԳԻՐԸ
Thursday, 01 October 2015 20:31

  Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին հանձնեց Չինաստանի Սիան քաղաքում կնքված հուշագիրը, որով համագործակցության հիմք է դրվում Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի և Սիանի ծրագրային ապահովման պարկի միջև: Երկու երկրների տեխնոլոգիական կենտրոնների միջև հուշագիրը կնքվել էր սեպտեմբերի 25-ին Չինաստանի Սիան քաղաքում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում, որի նպատակն է Գյումրին դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների միջազգային և տարածաշրջանային կենտրոն: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց ու շնորհավորեց տեղեկատվական կենտրոնի պատասխանատուներին՝ միաժամանակ ընդգծելով, որ կնքված հուշագիրը մեծ հնարավորություններ է տալիս Տեխնոլոգիական Կենտրոնին՝ արդյունավետ համագործակցության դեպքում նախատեսելով նաև նոր աշխատատեղեր: Տեխնոլոգիական Կենտրոնի բիզնեսի զարգացման մենեջեր Հրայր Արամյանը, խոսելով հուշագրի մասին, ընդգծեց, որ դրա կնքման համար հարթակ ստեղծել է Գյումրու քաղաքապետարանը՝ հայ-չինական բարեկամության շնորհիվ: Հիշեցնենք, որ սույն թվականի հունիլի 8-ին Գյումրիում տեղի ունեցավ Գյումրի-Սիան 2015 ֆորումը, որի շրջանակներում Գյումրին և Սիանը դարձան քույր քաղաքներ՝ ստորագրելով բազմակողմանի համագործակցության վերաբերյալ հուշագիր: Հուշագրի դրույթների մեջ կարևոր տեղ էին զբաղեցնում համագործակցությունը՝ մշակութային և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

2_10_2015