Home Information Center News ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՓՈՂՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Սեպտեմբերի 9-ին Գյումրիում մեկնարկեց փողոցաշինության նոր պիլոտային ծրագիր: «Անի» թաղամասի Պարույր Սևակ փողոցի վերջնամասից դեպի «Էմիլի Արեգակ» տանող փողոցը մի քանի օրից կասֆալտապատվի բոլորովին նոր տեխնոլոգիայով: Աշխատանքների մեծ մասը կատարվում է տեխնիկայի միջոցով: Այստեղ հիմնային շերտը ոչ թե խիճն է, այլ բետոնը, որը ստանում են հենց տեղում և որի վրա արդեն կատարվելու է ասֆալտապատումը: Աշխատանքների մեկնարկին այսօր հետևում էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով նշեց, թե այս տարի քաղաքում արդեն երկրորդ պիլոտային ծրագիրն է անցկացվում, որից ևս սպասելիքները շատ մեծ են: Եթե արդյունքը գոհացուցիչ լինի, ապա այս եղանակով կբարեկարգվեն քաղաքի շատ փողոցներ, քանի որ այն ֆինանսապես ավելի մատչելի է ավանդական ասֆալտապատումից: Գրեթե նույն գումարն է, ինչ սալապատումը, սակայն, ի տարբերություն սալապատման՝ աշխատանքները կարելի կլինի ավարտել հաշված օրերի ընթացքում:

09.09.2015_0

09.09.2015_1

09.09.2015_2

09.09.2015_3

09.09.2015_6

09.09.2015_10