Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ վերջին ֆիլմի դիտումը, որին ներկա էին կազմակերպիչները, մարզային ու քաղաքային իշխանությունները, արվեստագետներ, գյումրեցիներ:Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ նշեց, թե տեսնելով գյումրեցիների վերաբերմունքը, մշակութային միջոցառումներին մասնակցելու նվիրումը՝ կինոփառատոնը կշարունակի հանդես գալ Գյումրիում: Նա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Լևոն Սարգսյանի և իր անունից պատվոգրեր հանձնեց՝ փառատոնի անցկացմանն աջակցելու համար: