Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Monday, 31 August 2015 22:08

11873421_1671692356451263_2242440037623386367_n

 Սիրելի աշակերտներ, ուսանողներ, կրթության ոլորտի նվիրյալներ, Ջերմորեն շնորհավորում եմ սեպտեմբերի 1-իՙ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս օրն առանձնահատուկ խորհուրդ ունի յուրաքանչյուրի համար, իսկ դպրոցի շեմն առաջին անգամ հատող հազարավոր երեխաների համար այն ազդարարում է նաև կյանքի նոր ուղու սկիզբը: Գիտելիքի, գրի ու դպրության շնորհիվ է, որ մեր հինավուրց ու իմաստուն ազգը դարեր ի վեր դիմակայել է փորձություններին, հաղթահարել բազում խոչընդոտներՙ պահպանելով իր ազգային ինքնությունը: Գիտելիքը մեր ժողովրդի համար գերագույն արժեք է և ուժ, որը եղել ու մնում է մեր նորանկախ պետականության անվտանգության լավագույն գրավականներից մեկը, քանզի բանիմաց, գրագետ և կրթված սերունդն է ի զորու կերտել բարեկեցիկ և հզոր Հայրենիք: Սիրելի աշակերտներ և ուսանողներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի օրվա կապակցությամբ և մաղթում անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ և հայտնություններով լի ուսումնական տարի:

Գյումրու քաղաքապետՙ Սամվել Բալասանյան