Home Information Center News ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՏՈՒՖ ՔԱՐՈՎ ՍԱԼԱՊԱՏՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՓՈՂՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ

 Այսօր՝ օգոստոսի 21-ին, տեղի ունեցավ երկրորդական փողոցների տուֆ քարով սալապատման պիլոտային ծրագրով հիմնանորոգված առաջին փողոցի բացումը, որին մասնակցում էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետը շնորհավորեց բնակիչներին, խնդրեց հետևողական լինել փողոցի հարակից տարածքների մաքրությանը՝ կարևորելով այս փողոցի բարեկարգումը: Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին՝ նշելով, որ չէին էլ հիշում, թե իրենց փողոցը վերջին անգամ երբ է նորոգվել: Ղուկասյան փողոցի ավելի քան 320մ երկարությամբ հատվածը ընտրվեց պիլոտային ծրագրով բարեկարգման համար դեռևս այս տարվա գարնանը: Այս տարբերակով փողոցաշինությունն ավելի էժան է և դիմացկուն: Քանի որ Գյումրու փողոցների գերակշիռ մասը երկրաշարժից հետո անանցանելի է, քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ երկրորդական փողոցների համար նախաձեռնած սալապատման ծրագիրը, եթե հաջող ընթացք ունենա, մյուս՝ ավելի քիչ երթևեկելի փողոցները ևս կսալապատվեն: Այս տարի տեղական միջոցներով իրականացվում է Գյումրիի համար լայնածավալ փողոցաշինություն: Տեղական բյուջեով նորոգվող 8 փողոցներին այս տարի կառավարության հրատապ ծրագրով կավելանա ևս 3-ը:

21.08.1_3

21.08.1_1

21.08.1_4