Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ
Friday, 03 July 2015 21:12
There are no translations available.

Հուլիսի 3-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը աշխատանքային շրջայց կատարեց Գյումրու փողոցներով, տեղում ծանոթանալով համայնքային բյուջեի միջոցներով փողոցների հիմնանորոգման, բարեկարգման աշխատանքներին: Շրջայցը սկսելով Աբովյան փողոցից` քաղաքապետը իր դիտարկումն արեց կատարված աշխատանքներին, միաժամանակ ընդգծելով, թե որ հատվածում ինչ աշխատանքներ դեռ պետք է արվեն: Քաղաքապետն այնուհետ եղավ Մսի կոմբինատ թաղամասի Լալայան փողոցում, որից հետո շրջեց Ղուկասյան, Գարեգին Նժդեհ, Ռեպին, Գրիբայեդով և մի քանի այլ փողոցներով: Քաղաքապետը լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծեց, որ ՀՀ կառավարության հրատապ ծրագրով գումարն արդեն հատկացվել է մարզերին: Մեր մարզին հատկացված գումարների շրջանակում կնորոգվի Մազմանյան, Մատնիշյան, Մադոյան և Ռուսթավելի փողոցները: Շրջայցի ընթացքում քաղաքապետը զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց առաջարկները: Բնակիչներն իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին` փողոցաշինությանը մեծ ուշադրություն դարձնելու համար, միաժամանակ հույս հայտնելով, որ բարեկարգվող փողոցների թիվը գնալով կշատանա: