Home Information Center News «ԳՅՈՒՄՐԻ-ՍԻԱՆ» ՖՈՐՈՒՄ
Monday, 15 June 2015 09:23

  Հունիսի 8-ին, տեղի ունեցավ «Գյումրի-Սիան» ֆորումը, որին մասնակցելու նպատակով Գյումրի էր ժամանել Չինաստանի Սիան քաղաքի պատվիրակությունը՝ Սիանի քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաեւ ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաններ` Սիանի ժողովրդական կառավարությանը կից արտասահմանյան եւ միգրացիոն գործերի վարչության պետ Լյան Վանցինը, Սիանի միջազգային նավահանգստային գոտու կառավարման կոմիտեի պետ` Յան Մինժույը, չինացի գործարարներ եւ այլք: Բացման խոսքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց հյուրերին, ապա խոսեց Մետաքսի ճանապարհի Տնտեսական գոտու, Գյումրի-Սիան համագործակցության եւ դրա հետագա խորացման մասին: Երկու քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման մասին խոսեցին նաեւ Սիանի «Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Լիու Շաոմին, ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան տնտեսական եւ առեւտրի հարցերով հյուպատոս Վանգ Շիկայը: Համաժողովի ընթացքում արտադրական, մշակութային, սպորտային և Գյումրու գործարար ներուժի մասին պատմող ֆիլմ ներկայացվեց, ինչից հետո երկու քաղաքների` Գյումրու և Սիանը միջեւ հուշագիր ստորագրվեց:

8_08.06.2015

9_08.06.2015

14_08.06.2015

1_08.06.2015

6_08.06.2015