Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Sunday, 31 May 2015 21:47

Սիրելի փոքրիկներ, Հարգելի ծնողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ամենալուսավոր տոներից մեկի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնն առանձնահատուկ խորհուրդ ունի` լի ջերմությամբ և սիրով՝ համախմբելով բոլորին այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են երեխաների իրավունքների պաշտպանությունը, կրթության և առողջապահական խնդիրների լուծումը: Հարգելի ծնողներ, ձեր ուսերին է դրված երեխաներին կրթելու և առողջ սերունդ դաստիարակելու դժվարին պատասխանատվությունը: Ուստի, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս պայծառ տոնի կապակցությամբ, ձեր ընտանիքներին մաղթում սեր և բարեկեցություն, իսկ մեր երեխաներին՝ երջանիկ, անհոգ մանկություն, անապմ երկինք:

Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան