Գլխավոր էջ Information Center News Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակացույց
Thursday, 16 April 2015 16:36

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2015 թվականի ապրիլի 22-ից 24-ը քաղաքապետարանի նախաձեռնությամբ Գյումրի քաղաքում տեղի է ունենալու մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ստորև ներկայացվում է վերոհիշյալ օրերին անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցը:

ապրիլի 22 ժամը 14:00

«Անմոռուկ» ֆլեշմոբ - Գյումրու Վարդանանց հրապարակ

ապրիլի 22 ժամը 15:00

«Կամք առ կամք» խորագրով ցուցահանդես - Գյումրու «Ստիլ» պատկերասրահ

ապրիլի 24 ժամը 11:00

Ֆրիդ Սողոյանի «Վերածնունդ» հուշակոթողի բացում – Գյումրու Բագրատունյաց այգի

ապրիլի 24 ժամը 16:00

«Հարյուրամյա լռություն» գրական-երաժշտական ցերեկույթ - Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն

ապրիլի 24 ժամը 20:00

Մոմավառություն - Գյումրու Վարդանանց հրապարակ