Գլխավոր էջ Information Center News Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Monday, 06 April 2015 23:24

Սիրելի հայուհիներ,
Շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ ցանկանալով քաջառողջություն, անմար ժպիտներ և գարնանային տրամադրություն:
Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ եղել է մեր ազգի պահպանման ու գոյատևման կարևոր գրավականներից մեկը՝ կրելով իր մեջ ավադապահության ու նվիրվածության անմար կրակը: Անուրանալի է հայ կնոջ դերը ինչպես պետականության ամրապնդման, ազգային գոյապայքարի, այնպես էլ սերունդների կրթության, դաստիարակության և ազգային նկարագրի պահպանման գործում: Մայրական սիրով են նախանշվում մեր առաջին քայլերը, իսկ նրա աղոթքներով և օրհնությամբ՝ մեր հաջողությունները: Սիրելի մայրեր, քույրեր, կանայք և դուստրեր, ցանկանում եմ ձեզ անսահման երջանկություն, սեր և ջերմություն:
Թող ձեր օջախներում թևածի խաղաղությունը, ներդաշնակությունը և ընտանեկան ջերմությունը, իսկ դուք լինեք միշտ սիրված ու գնահատված:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան