Home Information Center News ՈՒՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Monday, 19 January 2015 17:50

Հարգելի համաքաղաքացիներ
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է համայն հայությանը: Գյումրի համայնքի ավագանին, խստորեն դատապարտելով այդ նողկալի արարքը, հորդորում է Գյումրու բնակիչներին ցուցաբերել համբերություն և զսպվածություն: Գյումրուտեղական ինքնակառավարման մարմինները վստահեցնում են Ձեզ, որ կլինեն պահանջատեր և հետևողական, որպեսզի կատարված զազրելի հանցագործության մեղավորները ստանան արժանի պատիժ: Այդ կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմինները, համագործակցելով պետական և իրավապահ կառույցների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ, ձեռնարկում են բոլոր միջոցները բնակչության անվտանգության ապահովման, հնարավոր սադրանքներից խուսափելու և ժողովրդի արդարացի պահանջների կատարումը համապատասխան մարմինների կողմից բավարարելու ուղղությամբ: Քաղաքապետարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն, ստեղծվել է աշխատանքային խումբ, գործում է թեժ գիծ (0312 2-22-22): Հերթապահություն է սահմանվել նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպություններում: Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, հասարակական կարգի ցանկացած խախտումներ, կասկած հարուցող որևէ արարք նկատելիս անհապաղ զանգահարել վերը նշված թեժ գծի հեռախոսահամարին: