Գլխավոր էջ Information Center News ՈւՂԵՐՁ
Sunday, 07 December 2014 10:28

7_27.11.2014.jpg

  Հարգելի գյումրեցիներ,
26 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը մեր հիշողության մեջ մնացել է որպես ցավի ու խորը կսկիծի վկայություն: Աղետի գոտու յուրաքանչյուր բնակչի կենսագրության մեջ 88-ի աղետալի երկրաշարժը թողեց անջնջելի հետք՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր, ավերելով բազմաթիվ բնակավայրեր:
1988թ.-ի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը, գլուխ խոնարհելով անմեղ զոհերի շիրիմներին, ուզում եմ երախտիքի խոսք հղել նրանց, ովքեր չնայած ծանր պայմաններին և վշտալի կորուստներին, մնացին Գյումրիում և շենացրեցին քաղաքը: Գիտակցելով խորը ցավը՝ աղետի գոտու բնակչին ձեռք մեկնեցին աշխարհի բոլոր ծայրերից՝ օգնելով ու աջակցելով ավերված բնակավայրերի վերականգնմանը:
Սիրելի գյումրեցիներ, միասին հաղթահարել ու դեռ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները` շարունակելով ապրել ու արարել, ինչպես վայել է գյումրեցուն: Անսասան կամք և լավատեսություն բոլորիս:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան