Գլխավոր էջ Information Center News Սամվել Բալասանայնի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 21 ի կապակցությամբ
Sunday, 21 September 2014 01:00

Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի անկախության տոնի առթիվ, տոն, որի մասին հայ ժողովուրդը երազել է դարեր շարունակ: Արդեն 23 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է ու իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում: Ժողովուրդների պատմություններն առաջին հերթին պայքար են` անկախ պետականության ձեռքբերման և վերջինիս զարգացման ու հզորացման համար: Տոնացույցում անկախության օրը համարվում է ամենամեծ տոնը և հենց դրա համար է, որ ինչպես անկախության ձեռքբերման, այնպես էլ նրա պահպանման համար բոլոր ժողովուրդները պատրաստ են եղել ամենամեծ զոհողությունների։ Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի պատմութան մեջ ազգային միասնականություն խորհրդանշող տոներից է, որն ունենալով որպես լավագույն օրինակ` պետք է պայքարենք միասին ու համախմբված` շարունակաբար ամրապնդելով ու կրկնապատկելով մեր հաղթանակներն ու հաջողությունները, նվաճումներն ու ձեռքբերումները: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու բարգավաճում` հանուն պայծառ ու լուսավոր ապագայի:

Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան