Home Information Center News "Տարվա լավագույն համայնք-2013" մրցանակաբաշխություն
Wednesday, 13 November 2013 21:35

  Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 17-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին անցկացվեց "Տարվա լավագույն համայնք-2013" մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
  Հաշվի առնելով "Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ" միջպետական ծրագրի շրջանակում "ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչված" Գյումրիում տարվա ընթացքում անցկացված միջոցառումները` Գյումրիին շնորհվեց հատուկ մրցանակ: