Home Information Center News Գյումրու քաղաքապետն ընդունեց Լեհաստանի Բելաստոկ քաղաքի պատվիրաությանը
Friday, 31 May 2013 17:50

Մայիսի 31-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Լեհաստանի Բելաստոկ քաղաքի պատվիրաությանը, որը գլխավորում էր քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկուն: Սամվել Բալասանյանի հրավերով Գյումրի ժամանած հյուրերին նախ ներկայացվեց քաղաքի պատմությունն ու մշակույթը, ապա կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ շեշտադրումներ կատարելով մշակույթի և սպորտի ոլորտների վրա: Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված է այցելություններ Գյումրու և Շիրակի մարզի մի շարք մշակույթային և սպորտային օջախներ: