Գլխավոր էջ Information Center News Սամվել Բալասանյանի շնորհավորական խոսքը Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ
Wednesday, 22 May 2013 10:08


1323793994_1_guide-official.com

  Այսօր լրանում է աշխարահռչակ երգիչ, Հայաստանի Ազգային Հերոս, մեծ բարերար Շառլ Ազնավուրի ծննդյան 89 ամյակը, ինչի կապակցությամբ ցանցկանում եմ գյումրեցիների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել հայ ազգի մեծագույն զավակներից մեկին` մաղթելով քաջառողջություն և երկար տարիների կյանք:

Սիրելի Շանսոնյե, արդեն տասնյակ տարիներ է, ինչ աշխարհը խոնահվում է Ձեր տաղանդի առաջ, Ձեր մասին հնչել և շարունակում են հնչել գովեստի անթիվ, անհամար խոսքեր, և չափազանց դժվար է նոր խոսք ասել կամ նոր գնահատական տալ Ձեր տաղանդին ու անցած ուղուն:

Սիրելի Շառլ Ազնավուր Գյումրիում և աղետի գոտու մյուս հատվածներում Դուք ավելին եք, քան հերոսը, այստեղ Դուք անչափ սիրված և միշտ սպասված մարդ եք, քանզի աղետալի երկրաշարժից հետո Ձեր կողմից ցուցաբերված հասկայածավալ նյութական և բարոյական աջակցությունը մեծապես օգնեց մեզ հաղթահարել այդ դժվարագույն ժամանակները և չկա մարդ, ով անսահման սեր չտածի Ձեր անձի ու տաղանդի նկատմամբ:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան