Գլխավոր էջ Information Center News Ուղերձ Աշխատանքի օրվա կապակցությամբ

Ուղերձ Աշխատանքի օրվա կապակցությամբ

Tuesday, 30 April 2013 13:57

Սիրելի գյումրեցիներ

  Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Միջազգայնորեն նշվող այս տոնը կոչված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, նպաստելու աշխատավորների իրավունքների պաշտպանությանը: Մեր երբեմնի ծաղկուն և աշխատավորի քաղաքի համբավ ունեցող Գյումրին 88 ի երկրաշարժից, ապա նաև տնտեսական ճգնաժամի հետևանքով բազում զրկանքներ կրեց և կորցրեց իր տնտեսական հզորությունները: Չնայած որ այս տարիների ընթացքում մեր քաղաքում լայն թափով ընթացան բնակարանաշինություն աշխատանքները, ինչի շնորհիվ այսօր ունենք մեծ թվով նորակառույց բնակարաններ և վերջնական լուծման ճանապարհին է նախաերկրաշարժյան բնակֆոնդը վերկանգնելու խնդիրը, միևնույնն է դեռևս առկա է բավարար աշխատատեղեր չունենալու ցավոտ խնդիրը:

Հարգելի համաքաղաքացիներ, խորապես գիտակցում եմ, որ մեր քաղաքին անհրաժեշտ են նոր աշխատատեղեր, անհրաժեշտ են լուրջ ջանքեր գործադրել մեր քաղաքի նախկին արտադրական հզորությունը վերականգնելու ուղղությամբ, որպես քաղաքապետ ջանխ ու եռանդ չեմ խնայում, որպեսզի Գյումրիում կատարվեն ներդրումներ և ստեղծվեն նոր աշխատատեղեր, և մեր միասնական ջանքերի գնով մենք կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի և մեր սիրելի քաղաքը կվերականգնի աշխատավորի քաղաքի իր համբավը:

Կրկին շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ և ստեղծագործ աշխատանք հանուն ձեր ընտանիքների և մեր երկրի բարօրության:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան