Գլխավոր էջ Information Center News Կրթական համագործակցություն՝ Գյումրի և Տվեր քույր քաղաքների միջև

Կրթական համագործակցություն՝ Գյումրի և Տվեր քույր քաղաքների միջև: Երկու քաղաքների միջև 2022 թվականի հուլիսին կնքվել էր համագործակցության համաձայնագիր՝ կարևորելով բաց երկխոսության, գործընկերության և փոխշահավետ կապերի ընդլայնման, փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման պայմանների ստեղծումը։ Կողմերը կարևորել են նաև երկու քաղաքների համագործակցությունը սպորտի, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի և թեթև արդյունաբերության ոլորտներում:
Երկու քաղաքների միջև համագործակցության քայլեր իրականացվել էին դեռ նախորդ տարվանից: Գյումրու համայնքային ցուցասրահում ներկայացվել էր Տվերի քաղաքի հանրային պալատի անդամ Լյուդմիլա Յուգայի «Նավարկություն 3 ծովերով» գործերը: Նկարներն այնուհետ ցուցադրության են ներկայացվել նաև Գյումրու մի շարք դպրոցներում:
Վերջին օրերին Գյումրու Գյումրու թիվ 23, թիվ 7, թիվ 9 դպրոցները կրթական համագործակցություն են ունեցել Տվերի թիվ 51, թիվ 30 և թիվ 49 դպրոցների հետ՝ «Տվերը քեզ համար» ծրագրի շրջանակներում: Հեռավար եղանակով հանդիպում-քննարկումների ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց քաղաքները, դպրոցները, կրթական ծրագրերը, խոսել նախաձեռնությունների մասին, հանդես եկել առաջարկներով, հետագա համագործակցային ծրագրերով: Առցանց հանդիպումներին ներկա է եղել նաև Գյումրիում ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը։

Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են դրել Կարսի գրավման համար զոհված երեք գնդերի հրամանատարների տապանաքարերին: