Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1–Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, կրթության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առիթով: Օրն այս սպասված և սիրված է բոլորիս կողմից։ Կրթությունն ու գիտելիքը եղել և մնում է մարդկային արժեհամակարգի ձևավորման հենասյունը, յուրաքանչյուր անհատի կայացման կարևորագույն նախապայմանը, մեր պետության կայուն զարգացման երաշխավորը: Առանց գիտելիքահենք հասարակության՝ դժվար է պատկերացնել երկրի զարգացումն ու հզորացումը։
Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել գիտելիքի աշխարհ մուտք գործող բոլոր առաջին դասարանցիներին, բուհերի առաջին կուրսեցիներին։ Օր այս նրանց համար կրկնակի պատասխանատու և կարևոր է, քանզի այն ազդարարում է կյանքի մի նոր փուլ։ Կյանքի այս փուլում բոլորիդ մաղթում եմ լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն և գիտելիքներով հարուստ տարիներ:
Օրվա առիթով իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում նաև մանկավարժներին ու կրթական ոլորտի բոլոր ներկայացուցիչների, բոլոր նրանց ովքեր իրենց ուսերին կրում են սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ գիտելիքի օրվա առիթով՝ մաղթում բոլորիդ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներով լի ուսումնական տարի։
Բարի՛ երթ բոլորիդ...

 


Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյան