Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԻ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ երեխաներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով: Տոնն այս ամենասպասվածներից է մեզանից յուրաքանչյուրի համար: Սիրելի փոքրիկներ, դուք եք մեր ապագան, մեր ընտանիքների ու մեր երկրի վաղվա օրը: Ձեր անաղարտությամբ, ձեր ժպիտներով, ձեր խինդ ու ծիծաղով դուք եք մեծերիս կյանքին երանգ հաղորդում: Ձեր բարեկեցիկ ապագայի, ձեր վաղվա լուսավոր օրերի համար մեզանից յուրաքանչյուրի ներդրումը անչափ կարևոր է և հուսիսմեկյան այս օրը ևս մեկ առիթ է համախմբվելու ձեր իրավունքների, կրթության և ապագային առնչվող հարցերի շուրջ:

Գյումրու զարգացման և բարեկարգման ծրագրերում մեզ համար անչափ կարևոր է նաև մեր փոքրիկների առօրյան առավել հագեցած դարձնելուն վերաբերող հարցերը: Հնարավորության սահմաններում բարեկարգելու և նորացնելու ենք գործող այգիներն ու խաղահրապարակները, ստեղծելու ենք նորերն ու տարեց տարի ավելացնելու ենք դրանց թիվը:

Սիրելի՛ փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով, ցանկանում բոլորիդ խաղաղ մանկություն արևոտ մեր երկրում: Թող յուրաքանչյուր հայ ընտանիքի առօրյան հագեցած լինի մանկան խինդով ու ծիծաղով:

 


Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյան