Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ շրջանավարտներ,
ՇՆորհավորում եմ բոլորիդ այսչափ կարևոր օրվա՝ դպրոցական վերջին դասի կապակցությամբ: Այս օրը ձեզանից յուրաքաչյուրի համար անչափ կարևոր և հիշարժան է, օրն այս ազդարարում է կյանքի մի փուլի ավարտ և նոր փուլի սկիզբ: Դուք հրաժեշտ եք տալիս ձեր հարազատ դպրոցին, ձեր ուսուցիչներին ու ձեր ընկերներին և գնում դեպի կյանքի առավել պատասխանատու փուլ. մասնագիտության ընտրություն, բուհական կրթություն: Երկրի զարգացման և հզորացման համար մեր երկրին անհրաժեշտ են մասնագիտական հմտություններով և հարուստ գիտելիքներով զինված քաղաքացիներ:

Վստահ եմ՝ յուրաքանչյուրդ ձեր մտքում այդ գիտակցումն ունենլով՝ առավել պատասխանատու և լուրջ մոտեցում կցուցաբերեք ձեր կյանքի այս փուլին: Մեր ժամանակներում, գրեթե բոլոր ոլորտներում, այլևս հաղթանակել հնարավոր է միայն գիտելիքով: Առանձնակի ուզում եմ շնորհավորել և երախտիքի իմ խոսքը հղել նաև բոլոր ուսուցիչներին՝ այս կարևոր օրվա առիթով: Սիրելի ուսուցիչներ, ինչպես և բոլոր ժամանակներում, ահռելի է ձեր դերը հայրենասեր, նվիրված և կիրթ սերունդ ունենալու գործում: Մերօրյա սերունդը ձեր տված դաստիարակությամբ ու հայրենասիրությամբ մեզ զարմանալու և հիանալու առիթներ շատ է տվել :

Սիրելի շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական վերջին դասի առիթով, մաղթում բոլորիդ կանաչ ճանապարհ դեպի կյանքի նոր փուլ, քաջառողջություն, նպատակասլացություն և բարեկեցություն:

 


Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյան