Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը նախօրեին եղել է Գյումրու սննդի շուկայի տարածքում

Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը նախօրեին եղել է Գյումրու սննդի շուկայի տարածքում, տեղում ծանոթացել բացօթյա առևտրի և դրա իրականացման ընթացքին առնչվող հարցերին: Դավիթ Առուշանյանի հետ եղել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր սննդի անվտանգության տեսչության Շիրակի մարզային վարչության պետ Արտուշ Հովհաննիսյանը: Համայնքի ղեկավարի տեղակալը զրուցել է առևտուր իրականացնող քաղաքացիների հետ, խոսել խնդրի կարգավորման այլընտրանքային լուծումների և բազմաթիվ այլ հարցերի մասին:

Դ.Առուշանյանը եղել է նաև շուկայի այն հատվածում, որը գործում է փակ տարածքում, ծանոթացել պայմաններին, խոսել այն շահագործող պատասխանատուի հետ, տեղում քննարկել տարածքի բարեկարգման ու պայմանների բարելավմանն առնչվող հարցերի մասին: