Փոխքաղաքապետն ընդունեց Գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչներին
Գյումրու քաղաքապետարանում փոխքաղաքապետ Ռ. Սանոյանն ընդունեց Գերմանական Կարմիր խաչի Հայաստանի օժանդակության ծրագրերի համակարգող Մ. Ուիբելին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Արտաքին կապերի վարչության պետ Մ. Պողոսյանի և համակարգող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հյուրերը ներկայացրեցին իրենց ծրագրային ընդհանուր դրույթները, քննարկվեցին հիմնական հարցերը: Փոխքաղաքապետը ողջունեց հյուրի կողմից ներկայացվող նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնեց օժանդակելու համատեղ ծրագրի իրականացմանը: Կարմիր խաչին առաջարկվեց մասնակցել նաև <<Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013>> ծրագրի միջոցառումներին, որն էլ մեծ հետաքրքրություն առաջացրեց հյուրերի շրջանում:
Քաղաքապետարանի հետ համագործակցությունը կազմակերպելու համար ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ: