Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա առիթով: 30 տարի առաջ hայ ժողովուրդն իրականություն դարձրեց ազատ ու անկախ երկիր ունենալու իր դարավոր պայքարը: Անկախությունը ազգի հարատևման կարևոր նախապայմանն է, որին հայ ժողովուրդը 30 տարի առաջ կարողացավ հասնել իր անկոտրում կամքի, տոկունության և միասնականության շնորհիվ։

Պատեհ առիթ է ևս մեկ անգամ մեր խոնարհումը բերել անկախության համար իրենց կյանքը զոհած մեր հայորդիների հիշատակին։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով, մեր երկրին մաղթում խաղաղ սահմաններ, կայուն զարգացում, իսկ մեր ժողովրդին՝ անկոտրում կամք, բարեկեցություն և լավատեսություն։

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան