Գլխավոր էջ Information Center News ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը......

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգվող փողոցներում, տեղում հետևել աշխատանքների ընթացքին: Յուրաքանչյուր փողոցում Սամվել Բալասանյանը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները, խոսել աշխատանքների ընթացքում առաջ եկող խնդիրների, դրանց լուծման տարբերակների և մի շարք այլ հարցերի մասին: