Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ​ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը ևս մեկ առիթ է մեծարելու աշխատավորին։ Հայ ժողովուրդը մշտապես առանձնացել է իր աշխատասիրությամբ, արարելու մեծ ձգտումով, ստեղծագործական անսպառ մտքով։ Չնայած առկա բոլոր դժվարությունների, ժամանակի մարտահրավերների՝ անում ենք հնարավոր ամեն բան մեր սիրելի քաղաքում արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթելով բոլորիդ քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական անսպառ հաջողություններ և բարեկեցություն։

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան