Home Information Center News Ուղերձ

Ուղերձ

Tuesday, 29 January 2013 10:48

Սիրելի Հայրենակիցներ.

Սրտանց շնորհավորում եմ Ազգային Բանակի զինվորներին ու սպաներին զինվորական ծառայության հետ առնչություն ունեցող և ունեցած բոլոր քաղաքացիներին, մեր ամբողջ ժողովրդին` մեզ հպարտություն ու վստահություն պարգևող այս հրաշալի տոնի առթիվ:  Անցած 21 տարիների ընթացքում կարողացանք ստեղծել հզոր և իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարելու ունակ  ազգային բանակ: Կասկածից վեր է, որ մեր զինված ուժերը պետականության ամրապնդման, զարգացման հիմնական երաշխավորն են, մեր ազգային հպարտությունը և Հայկական Լեռնաշխարից մինչև Եգիպտոս հասած  պատմական հայկական բանակների հիշողության կրողը:  Վստահ եմ` մեր բանակը շարունակելու է աճել, զարգանալ և մնալու է տարածաշրջանում ամենամարտունակը:  Փառք մեր Բանակին և այն ստեղծած և սնուցող հայ ժողովրդին:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան